Պրիյանկա Չոպրան խոստովանել է, որ սկզբում չէր ցանկանում հանդիպել Նիկ Ջոնասի հետ․ նա լուրջ պատճառ ուներ

Պրիյանկա Չոպրան և Նիք Ջոնասն ամուսնացել են 2018 թվականին՝ վեց ամիս հանդիպելուց հետո։ Դերասանուհին խոստովանել է, որ սկզբում չէր ցանկանում հանդիպել երաժշտի հետ։

Դերասանուհին անկեղծացել է, որ փոփ-ռոք խմբի անդամ Jonas Brothers-ի հետ իր սիրավեպի սկզբում մտածել է հարաբերությունները դադարեցնելու մասին։ Նա պատմել է, որ Նիկն իրեն հաղորդագրություն է ուղարկել սոցիալական ցանցով ռոմանտիկ հարաբերություններ սկսելուց երկու տարի առաջ։ Այդ ժամանակ Պրիյանկան չի պատասխանել երգչի նամակին ։

«Ես 35 տարեկան էի, իսկ Նիկը՝ 25», – ասել է նա Armchair Expert փոդքաստում:

Բայց, 2016-ին Ջոնասից հաղորդագրություն ստանալուց հետո, զույգը վերջապես հանդիպեց, սակայն մեկ տարի անց։ Հանդիպումից հետո սիրահարները շարունակել են շփվել նամակագրության միջոցով։ Չոպրան խոստովանում է, որ վախենում էր սխալներ թույլ տալ երաժշտի հետ հարաբերություններում, ինչ թույ է տվել այլ սիրավեպերում։

Անցյալ տարվա սկզբին Պրիյանկա Չոպրան և Նիք Ջոնասն առաջին անգամ ծնողներ դարձան։ Այս մասին նրանք հայտնել են սոցցանցերում։ «Մենք անչափ ուրախ ենք հայտնել, որ երեխա ենք ունեցել, որը լույս աշխարհ է եկել փոխնակ մոր շնորհիվ: Մենք խնդրում ենք լրատվամիջոցներին հանգիստ թողնել մեզ, մինչ մենք կենտրոնանում ենք մեր ընտանիքի վրա: Շատ շնորհակալ ենք բոլորիդ»,- գրել է Պրիյանկան գրառման մեջ։