Ծաղկային պրինտ. Քեյթ Միդլթոնը ներկայացել է գարնանային կերպարով․ լուսանկարներ

Քեյթ Միդլթոնը միշտ ունեցել է յուրահատուկ ոճ, որին շատերը միայն կարող են նախանձել: Նրա յուրաքանչյուր կերպար միշտ ուղեկցվում է զգեստապահարանի ամենաոճային իրերի համադրությամբ, ուստի գարնան գալուստով Քեյթը որոշել նոր կերապրով ներկայանալ։

Միդլթոնը վերջերս Վեսթմինսթերյան աբբայությունում Համագործակցության օրվա արարողության ժամանակ հագել էր շքեղ ծալքավոր բլազեր: Ուելսի արքայադուստրն իր մուգ կապույտ ծաղկային տեսքը զարդարել է համապատասխան էլեգանտ գլխարկով: Եվ նույնիսկ քամոտ եղանակը չէր կարող փչացնել այս կերպարի նրբությունը:

Ծաղկային պրինտը մնում է արդիական այս գարնանը, իսկ Քեյթի նոր տեսքը ապացուցում է, որ այն կարող է ոչ միայն հեշտ ու գարնանային տեսք ունենալ, այլև հնարավորինս էլեգանտ։