Բարձրորակ սպասարկում՝ ջերմ միջավայրում. «Color Boom Nail Studio»-ն նշում է իր 6-ամյակը

Գեղեցիկ մատնահարդարումը համարվում է կնոջ այցեքարտը։ Ալեքսանդր Սպենդիարյան 5 հասցեում գտնվող  «Color Boom Nail Studio»-ն արդեն 6  տարի է, ինչ շարունակում է բարեխղճորեն սպասարկում է հաճախորդներին՝ դարձնելով նրանց այցեքարտը միշտ ակտուալ, թրենդային և որակյալ։

«Մենք 6 տարի է արդեն՝ հայաստանյան շուկայում ենք։ Բացվելիս շատ ծրագրեր ունեինք, դրանց մեծ մասը կարող եմ ասել, որ հաջողությամբ իրականացրել ենք։ Մեր նպատակը միայն գեղեցկության սրահ ստեղծելը չէր։ Այստեղ ծառայությունները կոսմետոլոգիական են, ինչպես նաև ունենք մատնահարդարում և ոտնահարդարում»,- մեզ հետ զրույցում նշել է «Color BOOM Nail Studio»-ի համահիմնադիր Նորա Աբրահամյանը։

Այս շուկան մշտապես շարժի մեջ է, փոփոխվող և իր հրամայականները թելադրող, իսկ այլ մատնահարդարման սրահները բազմաթիվ են։ Այսօր ոլորտում հետ չընկնելու համար շատ կարևոր է նեկայանալ նորություններով, թրենդներով և որ ամենակարևորն է՝ ժամանակի ընթացքում բարձր պահել ծառայության որակը։ Հենց սրանք էլ Color BOOM-ի թիվ մեկ սկզբունքներն են։

 «Միշտ փորձել ենք նոր թրրենդներ ներկայացնել, և միշտ լինել մրցակցության մեջ։ Դա բավականաին դժվար է, սակայն մի բան պարզ է, հենց այդ մրցակցության շնորհիվ աշխատանքն ավելի հետաքրքիր է դառնում։ Դա մեր կատարելագործման պատճառն է, բարելավում է քո ծառայությունների որակը, անընդհատ սկսում ես նոր բաներ մտածել»,- նշում է Նորան։

Սրահի ամենամեծ հաջողություններից մեկը  կարելի է համարել հայաստանյան շուկա նորագույն նյութի՝ Kiara Sky dip powder-ի ներմուծումը։ Color BOOM-ը հանդիսանում է Kiara Sky-ի պաշտոնական և միակ ներկայացուցիչը Հայաստանում․ «Մենք առաջինն ենք, որ Հայաստան բերեցինք «փոշե ներկեր» ասվածը։ Դրա առավելությունների մասին շատ երկար և մանրամասն սեմինարներ, դասընթացներ ենք իրականցրել»։

«Color Boom Nail Studio»-ում նաև ուսանում են այլ գեղեցկության սրահների մասանգետներ, այստեղից թե՛ որպես անհատ, թե՛ որպես ստուդիա հնարավոր է գնել ու օգատգործել «Kiara sky Dip Powder»-ը, որը շատ առավելություններ ունի։ Նախ այն հիպոալերգեն է և թույլատրվում է օգտագործել հղիներին, ինչպես նաև նյութը եղունգներին չորանում է առանց լամպի օգնության։ Այն հարստացված է մի շարք վիտամիններով և դրանում հնարավորինս նվազեցված է քիմիական նյութերի առկայությունը։ «Kiara sky Dip Powder»-ի շնորհիվ կարելի է հրաժարվել դասական գելլաքերից, սակայն սրահը սպասարկում է նաև գելլաքերով։ Color BOOM-ում աշխատում են ոչ միայն «Kiara sky Dip Powder»-ով, այլ նաև գելլաքերով՝ այցելուներին տալով ընտրության լայն հնարավորություն։ Սրահում «Kiara sky» բրենդից բացի առկա են նաև այլ ապրանքանիշների «փոշե ներկեր»՝ ոչ պակաս որակյալ և պահանջված։

«Մեզ մոտ ստեղծված է ամեն հարմարություն և պայման, որ նույնիսկ սպասելը հաճելի լինի։ Սրահում կգտնեք «Newmag» հրատարակչության  տպագրած գրքեր, որոնք  կարող եք ընթերցել, ցանկության դեպքում՝ նաև գնել»,- մանրամասնում է Նորա Աբրահամյանը։

«Color Boom Nail Studio»-ն մշտապես հաճելի անակնկալներ է մատուցում իր հաճախորդներին՝ բարձր գնահատելով նրանց վստահությունը։ Սրահի ընթացիկ նորությունների, դասընթացների մասին կարող եք իմանալ` հետևելով Color Boom nail studio-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան։