Ես պայքարում էի անհանգստության և հոգեկան առողջության խնդիրների դեմ. Բրյունետ

«Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն Ամստերդամում հարցազրույց է տվել ESCBubble-ին և պատմել «Future Lover» երգի ստեղծման մասին։

Հարցին՝ արդյոք նա երգը գրել է սեփական ապրումներից ելնելով, Բրյունետը պատասխանել է․

«Այո, ես պայքարում էի անհանգստության ու հոգեկան առողջության խնդիրների դեմ։ Գիտեմ, որ շատերն են պայքարում դրա դեմ, և կարծում եմ՝ մենք պետք է սիրենք ինքներս մեզ, որպեսզի դուրս գանք այդ վիճակից։ Պետք է նաև խոսենք այդ մասին, որպեսզի օգնենք մեկս մյուսին»։

Բրյունետը «Future Lover» երգով ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում՝ 2-րդ համարի ներքո: Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական էջը:

«Եվրատեսիլ 2023»-ը տեղի է ունենալու Լիվերպուլ քաղաքում: Համերգները տեղի են ունենալու մայիսի 9-ին, 11-ին և 13-ին։