Ուղղությունը` Լիվերպուլ. Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մեծ Բրիտանիա

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը (Էլեն Երեմյան) և հայկական պատվիրակությունն այս գիշեր մեկնել են Միացյալ Թագավորություն, որտեղ շուտով եվրատեսիլյան մեծ բեմում կմեկնարկեն փորձերը: Տեղեկությունը հայտնում է Առաջին ալիքը։

Նշվում է, որ երկրպագուները Բրյունետին հաջողություն, անմոռանալի ելույթ և հաղթանակ են մաղթել:

Հավելենք, որ «Wiwibloggs»-ի քվեարկության արդյունքներով «Եվրատեսիլ-2023»-ում Բրյունետը դարձել է մրցույթի ամենասիրված արտիստը։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2023»-ը կանցկացվի Լիվերպուլում։ Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Բրյունետը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում։ Նա կներկայացնի իր գրած «Future Lover» երգը։