Բենեդիկտ Քամբերբեթչն ու նրա ընտանիքը հարձակման են ենթարկվել։ Այս մասին գրել է Daily Mail-ը։
Նախկին խոհարար 35-ամյա Ջեք Բիսելը անցել է հյուսիսային Լոնդոնում դերասանի 3,5 միլիոն ֆունտ արժողությամբ տան դիմացի պարտեզի երկաթե դարպասը, պոկել դոմոֆոնը պատից ու մի շարք սպառնալիքներ հնչեցրել:
Բիսելը, ով չի բացատրել իր պոռթկումը, բղավել է. «Ես գիտեմ, որ դու տեղափոխվել ես այստեղ, հուսով եմ, որ այն կվառվի»: Դեպքը ներկայացվել է դատական նիստում։
46-ամյա Քամբերբեթչը, նրա կինը՝ Սոֆի Հանթերը, նրանց երեք մանկահասակ երեխաները այդ պահին տանն են եղել ու լսել են, թե ինչպես է Բիսելը ներխուժում այգին ու հայհոյախառն բղավում:
Մեյֆերի հինգ աստղանի Beaumont հյուրանոցի նախկին խոհարարը հանել է տնկիներից մեկն ու նետել այգու պատին, թքել է դոմոֆոնի վրա ու հանել այն ձկան դանակով։
Բիսելը դեպքի վայրից փախել է, բայց ձերբակալվել է այն բանից հետո, երբ ոստիկանները դոմոֆոնում հայտնաբերել են նրա ԴՆԹ-ն:
Այս ամսվա սկզբին նա ընդունել է կատարածը Լոնդոնի քրեական դատարանում, տուգանվել է 250 ֆունտ ստեռլինգով։ Նրա նկատմամբ կիրառվել է 3 տարվա խափանման միջոց՝ արգելելով նրան մոտենալ Քամբերբեթչների ընտանիքին և այն տարածքին, որտեղ նրանք ապրում են։