Հարաբերություններում խնդիրների մասին խոսակցությունների ֆոնին. Մեգան Ֆոքսը և Machine Gun Kelly-ն միասին են ներկայացել հանրությանը

Մեգան Ֆոքսն ու Machine Gun Kelly-ն համարվում են ամենաաղմկոտ զույգերից մեկը։ Եվ խոսքը ոչ միայն նրանց ոճի, այլ նաև նրանց հարաբերությունների մասին է, որոնց հետևում են միլիոնավոր մարդիկ։ Չնայած այն հանգամանքին, որ աստղերն այժմ միասին են, նրանք դեռ շարունակում են աշխատել իրենց վրա։

Վերջերս դերասանուհին մեկնել է Լոնդոն՝ աջակցելու իր սիրելիին, ով ներկայացրել է Stephen Webster ապրանքանիշի ստեղծած զարդերի բացառիկ հավաքածուն։ Այդ առիթով Մեգանը հագել է կիպ սպիտակ տոպ և սև տաբատ, որը հիանալի ընդգծել է աստղի երկար ոտքերը։ Fox-ը որոշել է ամբողջացնել տեսքը անհավանական բարձրակրունկներով և սև պայուսակով։ Նա նաև ազատ է արձակել վարսերը ու դիմահարդարում է արել՝ շեշտը դնելով աչքերի վրա։ Machine Gun Kelly-ն որոշել է պարզապես մոխրագույն կոստյում կրել մերկ մարմնին՝ լրացնելով տեսքը ժամացույցով, շղթայով և սպորտային կոշիկներով։

Միջոցառմանը զույգն իրեն հանգիստ է պահել։ Նրանք նույնիսկ հասցրել են սիրախաղ անել միմյանց հետ, սակայն հրաժարվել են լուսանկարիչների առաջ միասին կեցվածք ընդունել։