Էնթոնի Հոփքինսը խոստովանել է, որ իրեն դուր չի եկել Marvel-ի ֆիլմերում իր դերը

Բրիտանացի դերասան Էնթոնի Հոփքինսը խոստովանել է, որ իրեն դուր չի եկել Թորի մասին Marvel-ի ֆիլմերում սկանդինավյան աստծուն՝ Օդինին մարմնավորելը, հայտնում է The New Yorker-ը։

«Ինձ զրահ հագցրին, մորուք կպցրին։ Ասացին՝ նստիր գահին, մի քիչ բղավիր: Եթե ​​նստած ես կանաչ էկրանի առաջ, անիմաստ է խաղալը»,- դժգոհել է Հոփքինսը։

2022 թվականի հոկտեմբերին «Թոր. Սեր և ամպրոպի» աստղ Քրիստիան Բեյլն ասել էր, որ ձանձրացել է Marvel-ի ֆիլմում խաղալուց՝ միապաղաղ աշխատանքային գործընթացի պատճառով։

«Ես կասեի՝ միապաղաղ էր։ Դուք լավ թիմ ունեք: Դուք ունեք դերասաններ, որոնք ինձանից շատ ավելի փորձառու են։ Բայց կարո՞ղ եք տարբերել մեկ նկարահանման օրը մյուսից: Ո՛չ, հաստատ ոչ»,- ասել է Բեյլը:

Նրա կարծիքով՝ սուպերհերոսների մասին ֆիլմի նկարահանումները միապաղաղ են եղել՝ կանաչ ֆոնի օգտագործման պատճառով։