Անվճար համերգ. Դիմա Բիլանը ցանկանում է ներողություն խնդրել

Օրեր շարունակ Դիմա Բիլանը գտնվում էր սկանդալների կիզակետում: Երգիչը խայտառակ էր եղել Սամարայում իր համերգի ժամանակ, որովհետև ելույթ էր ունեցել ոչ սթափ վիճակում:
Հարյուրավոր երկրպագուներ, ովքեր սպասում էին երգչի ելույթին երկար ամիսներ, հիասթափվեցին ու քննադատեցին Բիլանին նման պահվածքի համար:
Սակայն Բիլանը, ըդնունելով իր սխալը, ներողություն է խնդրել Սամարայի բնակիչներից և որոշել է բարեգործությամբ քավել իր մեղքը:
Երգիչը պատրաստվում է նվիրել Սամարայի հիվադնանոցին թանկարժեք սարքավորումներ:
Սակայ սա դեռ վերջը չէ:

Դիմա Բիլանը երկրպագուներին հայտնեց, որ շուտով Սամարայում կկայանա իր անվճար համերգային ծրագիրը:
«Շնորհակալ եմ քեզ Սամարա, որ ներեցիր իմ սխալն ու հնարավորություն տվեցիր ուղղել այն: Բոլորիդ անհամբեր սպասում եմ իմ համերգին, որն անվճար է լինելու: Ես ցանկանում են նայել բոլորիդ աչքերի մեջ և ներում խնդրել իմ սխալի համար»,- ասել է երգիչը:
Բիլանը նաև շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր չեն մեղադրել իրեն, այլ փորձել են հասկանալ:
«Ինձ համար անչափ կարևոր էր այն աջակցությունը, որը ստացա այս օրերի ընթացքում: Եղան մարդիկ, ովքեր փորձեցին ինձ հասկանալ, աջակցել ու օգնել, որպեսզի ես դուրս գամ նման իրավիճակից»,- խոստովանել է Դիմա Բիլանը: