Բիլլի Այլիշը փոխել է իր ոճը (լուսանկարներ)

Եթե ​​Բիլի Այլիշին Բարբիի կերպարում տեսնելն անսովոր էր, ապա մենք արդեն վարժվել ենք նրա վառ գույներին։ Այնուամենայնիվ, նույնիսկ այստեղ նրան հաջողվեց զարմացնել մեզ (եղանակի տեսության մասնագետները դա ակնհայտորեն կգնահատեն):

Այ քեզ նեոնային գույն. երգչուհին չի հիասթափեցրել երկրպագուներին։ Համացանցն անմիջապես սկսել է այն համեմատել եղանակի տեսության ցիկլոնի քարտեզի հետ։ Սպասում ենք, որ օդերեւութաբանները մեզ համար վերծանեն այս «սխեման»…

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Բիլլի Այլիշը կրկին ազատ է: Աղբյուրները հայտնում են Page Six-ին, որ նա և երաժիշտ Ջեսսի Ռադերֆորդն այլևս միասին չեն: Նրանք բաժանվել են յոթ ամիս հարաբերություններից հետո: Բաժանման պատճառը, ինչպես միշտ, գաղտնի է պահվում։