Måneskin-ի մենակատար Դամիանո Դավիդը և Դավ Քեմերոնը հանդիպում են

Ամռանը Måneskin խմբի մենակատար Դամիանո Դավիդը բաժանվեց Ջորջիա Սոլերիից վեց տարվա հարաբերություններից հետո։ Իսկ հիմա լրատվամիջոցները նրան կասկածում են նոր սիրավեպի մեջ։

Օրերս խումբը համերգ է ունեցել Բրազիլիայում, որից հետո Դամիանո Դավիդին նկատել են Դավ Քեմերոնի ընկերակցությամբ ծառայողական մուտքից դուրս գալիս։ Պոտենցիալ զույգը միասին նստել է մեքենան ու հեռացել:

27-ամյա Դավ Քեմերոնը Դիսնեյի հեռուստատեսային աստղ է։ Նա հայտնի է «Լիվ և Մեդի և հետնորդները» հեռուստասերիալում իր դերերով։