Օրլանդո Բլումն ու Քեթի Փերին առաջին անգամ ցույց են տվել իրենց 3-ամյա դստերը

Օրլանդո Բլումն ու Քեթի Փերին միասին են գրեթե տասը տարի։ Զույգը մեծացնում է դստերը՝ Դեյզիին, ով ծնվել է 2020 թվականի ամռանը։ «Նա փոխեց իմ կյանքը և շարունակում է դա անել: <…> Շատ բան մղվում է հետին պլան: Մայր լինելը լավագույն աշխատանքն է աշխարհում։ Խորհուրդ եմ տալիս դա անել, երբ պատրաստ լինեք»,- աստղը կիսվել էր Ինստագրամ սոցիալական ցանցում: Այս ամբողջ ընթացքում սիրահարները թաքցրել են իրենց դստերը, և միայն երեք տարի անց առաջին անգամ ցույց են տվել նրան։

Օրլանդո Բլումը դստեր հետ եկել է Լաս Վեգասում երգչուհու համերգին։ «Դու իմ լավագույն ընկերն ես»,- բեմից դիմել է դստերը։ «Ես այնքան ուրախ եմ, որ դու այստեղ ես»: Նաև տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է դերասանը պարում փոքրիկի հետ։

Հիշեցնենք, որ զույգը ծանոթացել է 2016 թվականին, հանդիպել է մոտ մեկ տարի, իսկ հետո բաժանվել։ Քեթին և Օրլանդոն մի քանի ամիս իրարից բաժանվելուց հետո որոշել են նորից միասին լինել, և արդեն 2019 թվականին՝ Վալենտինի օրը, դերասանը Քեթիին առաջարկություն արեց, ինչին նա համաձայնությամբ է պատասխանել։ 2020 թվականի գարնանը լուրեր էին պտտվում, որ սիրահարները գաղտնի հարսանիք են կազմակերպել։