Մեգան Մարքլն աջակցել է ընկերուհուն, ում երեխան մահացել է

Մեգան Մարքլն օրն անցկացրել է Մոնտեսիտոյում (նա և արքայազն Հարրին այնտեղ տուն ունեն) ընկերուհու՝ Քելի ՄաքՔի Սեյֆենի հետ, ում իննամյա որդին մահացել է 16 ամիս առաջ: Նրանք միասին ճաշել են իտալական ռեստորանում և գնումներ կատարել, հայտնում է Daily Mail-ը։

Սասեքսի դքսուհին և նախկին մոդել Քելի ՄաքՔի Սեյֆենը զրուցել են միմյանց հետ և ծիծաղել։ Այնուամենայնիվ, լուսանկարների մեծ մասում Սեյֆենը տխուր տեսք ունի։ Ընդամենը մեկ տարի առաջ նրա որդուն՝ Ջորջին, գտել են «անգիտակից վիճակում» ընտանիքի տանը: Նրա մահը կատարյալ ցնցում էր իր սիրելիների և ծնողների համար:

Զբոսանքի ժամանակ Մեգանն ու Քելլին կանգ են առել կանացի հագուստի Wendy Foster բուտիկի մոտ, որը հավանում է Մարքլը։ Դքսուհին կրել է կարճ շորտեր և սև La Ligne սվիտեր, որին կակաչի բրոշ է ամրացրել՝ ցույց տալու իր աջակցությունը բրիտանական զինված ուժերին։ Արտաքին տեսքը համալրվել է Celine-ի արևային ակնոցով, բարակ սև Givenchy գոտիով, հարթ և սև-սպիտակ գծավոր պայուսակով Cesta Collective-ից: