Մարկ Ցուկերբերգը կնոջ հետ լուսանկար է հրապարակել 20 տարի վաղեմության

Ամերիկացի ձեռնարկատեր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը շնորհավորել են միմյանց ծանոթության տարեդարձի կապակցությամբ։

Սոցցանցերի իրենց էջերում զույգը հրապարակել է 20 տարի առաջվա լուսանկարներ և վերհիշել իրենց ծանոթության պատմությունը։

Մասնավորապես, Facebook-ի հիմնադիրը հիշեցրել է, որ նրանք հանդիպել են Ցուկերբերգի ընկերների կազմակերպած խնջույքի ժամանակ, քանի որ կարծում էին, որ նրան հեռացնում են համալսարանից։ Նրան այնտեղ մի աղջիկ է դուր գալիս, ում հետո ժամադրության է հրավիրում:

«20 տարի մեր առաջին ժամադրության օրվանից: Մենք հանդիպեցինք հրաժեշտի երեկույթին, որն իմ ընկերները կազմակերպեցին ինձ համար համալսարանում, երբ նրանք կարծում էին, որ ինձ պատրաստվում են հեռացնել: Ես նրան ժամադրության կանչեցի, բայց ասացի, որ պետք է շտապենք, քանի որ ես քիչ գումար ունեմ: Հետագայում ես ստեղծեցի Facebook-ը, մենք ամուսնացանք, և այժմ ունեմ երեք հիանալի դուստր»,- կիսվել է նա։

Պրիսցիլան հրապարակել է նաև նրանց արխիվային լուսանկարը։ Նա նշել է, որ չնայած նրանց առաջին ժամադրությունից անցել է 20 տարի, ամուսնու խոսքերը դեռ ստիպում են ժպտալ իրեն, ինչպես առաջին անգամ հանդիպելիս։