Մարգո Ռոբին ամուսնու հետ՝ «Saltburn» ֆիլմի պրեմիերային

(From L) Producers Josey McNamara, Margot Robbie and Tom Ackerley arrives for the Los Angeles premiere of "Saltburn" at The Theatre at ACE Hotel in Los Angeles, California, on November 14, 2023. (Photo by Michael Tran / AFP) (Photo by MICHAEL TRAN/AFP via Getty Images)

Լոս Անջելեսում կայացել է ռեժիսոր և օսկարակիր Էմերալդ Ֆենելի «Saltburn» նոր թրիլլերի պրեմիերան։ Միջոցառմանը ներկա են եղել Մարգո Ռոբին և նրա ամուսինը՝ Թոմ Աքերլին, ֆիլմի գլխավոր դերակատարները՝ Քերի Մալիգանը, Ջեյքոբ Էլորդին և Բարի Քեոգանը, ինչպես նաև Սոֆի Էլիս-Բեքստորը և այլք։

Մարգո Ռոբին, ով ամուսնու հետ միասին ֆիլմի պրոդյուսերն է, կարմիր գորգին ներկայացել է վերջին աշնանային հավաքածուի Schiaparelli կուտյուրային զգեստով։ Դերասանուհին փորձել է կորսետ ու լայն տաբատ՝ տեսքը լրացնելով վզնոցով։ Barbie-ի աստղի ամուսինը՝ Թոմ Աքերլին, ընտրել է բեժ բաճկոն և սև տաբատ։

Սոլթբերնը պատմում է Լիվերպուլից մի երիտասարդի (Բարի Քեոգանի) մասին, ով հայտնվում է էքսցենտրիկ արիստոկրատ ընտանիքի շրջապատում, որից դժվար է դուրս գալ։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 1-ին։