Ոճափոխված Քիմ Քարդաշյանը՝ GQ ամսագրի միջոցառման կարմիր գորգին (լուսանկարներ)

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ոճափոխվել է՝ սևահերից դառնալով շիկահեր. նա նոր կերպարով հայտնվել է Լոս Անջելեսում GQ ամսագրի կազմակերպած միջոցառմանը, որին ներկա են եղել բազմաթիվ աստղեր:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 43-ամյա Քարդաշյանը ներկայացել է ամերիկյան լյուքս դասի Chrome Hearts ապրանքանիշի զգեստով, որի գույնը շատ համահունչ է նրա վարսերի նոր երանգին:

Հիշեցնենք, որ օրերս Քարդաշյանը հայտնվել էր GQ ամսագրի Men of the Year հատուկ համարի գլխավոր շապիկին, ինչը ոչ միանշանական է ընդունվել մարդկանց կողմից: