Իրինա Շեյքը նկարահանվել է Zara-ի տոնական արշավում

Իրինա Շեյքը նկարահանվել է Zara ապրանքանիշի նոր գովազդային արշավում։ Մոդելը ներկայացրել է բրենդի տոնական հավաքածուն՝ նվիրված գալիք ամանորյա երեկույթներին։

Գովազդային լուսանկարներում 37-ամյա մոդելը և Բրեդլի Կուպերի նախկին սիրեցյալը կեցվածք է ընդունում գիշերային մեգապոլիսի փողոցներում՝ կրելով ապրանքանիշի իրերը։ Նոր հավաքածուն ներառում է շողշողացող և ատլասե գործվածքից կարված զգեստներ՝ բաց մեջքով, մինի զգեստ՝ բաց ուսերով, ժանյակավոր՝ բարակ ժապավեններով, սրածայր ուսերով բաճկոն, գլխարկով զգեստ և շատ ավելին։ Տոնական հավաքածուն արդեն հասանելի է կայքում և ապրանքանիշի խանութներում:

Իրինա Շեյքը հագուստի և աքսեսուարների հանրահայտ Zara ապրանքանիշի դեմքն է դարձել այս տարվա հոկտեմբերին։ Այնուհետև մոդելը ներկայացրել է ապրանքանիշի աշուն-ձմեռ հավաքածուն և նկարահանվել գովազդային տարբեր արշավներում։