Քորթնի Քարդաշյանն ասել է, որ իր ընտանիքը թույլ է տվել ընդունել «վատ» տղամարդկանց

Ընտանեկան ռեալիթի շոուի յուրաքանչյուր նոր դրվագ ունի քննարկելու մի թեմա: Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քորթնին ասել է, որ իր ընտանիքում գրեթե բոլորը տառապել են բռնակալ ամուսիններից։

Քորթնին երկար տարիներ ամուսնացած է եղել Սքոթ Դիսիկի հետ, ումից ունի երեք երեխա։ Չնայած դավաճանություններին, նա ներել է նրան և հավատացել, որ այդ հարաբերությունները կարող են փրկվել: Ի վերջո զույգը բաժանվել է:

Քորթնին չի մոռացել հիշել իր քույրերի ընտանիքում տեղի ունեցած բռնությունները. Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ով տառապում է երկբևեռ խանգարումով, անընդհատ հայտնվել է աղմկահարույց սկանդալների կենտրոնում։ Դեյմոն Թոմասի հետ ամուսնությունը նույնպես երջանկություն չի բերել հեռուստաաստղին։ Ասում են, որ այս միությունում նա հաճախ է ենթարկվել ընտանեկան բռնության։ Իսկ Քայլի Ջենները, ինչպես և իր ավագ քույրը, տառապել է ամուսնու՝ Թրևիս Սքոթի դավաճանությունից։

Քարդաշյանների ընտանիքին հաճախ քննադատում են գեղեցկության անբնական չափանիշները քարոզելու համար, ինչպես նաև այն բանի համար, որ նրանք հաճախ տարվում են PR-ով` իրենց կյանքի բոլոր իրադարձություններից աղմուկ հանելով: Այժմ էլ բաժանորդները չեն հավատում Քայլի Ջեների սիրուն Թիմոթի Շալամեի հետ։ Երկրպագուները վստահ են, որ զույգը պարզապես պայմանագիր է կնքել։