«Հարրի Փոթեր» հեռուստասերիալի պրեմիերան նախատեսված է 2026 թվականին

«Հարրի Փոթեր» հեռուստասերիալի պրեմիերան նախատեսվում է 2026 թվականին։ Այս մասին հայտարարել է Warner Bros. Discovery-ի գործադիր տնօրեն Դևիդ Զասլավը:

Նրա խոսքով՝ Max բովանդակության ղեկավար Քեյսի Բլոյսը և Warner Bros. Television-ի նախագահ Չեննինգ Դանջին մի քանի շաբաթ առաջ Լոնդոնում էին՝ «Հարրի Փոթերի» հեղինակ Ջ.Ք. Ռոուլինգի հետ շոուն քննարկելու նպատակով։

«Երկու կողմերն էլ, պարզապես, ոգևորված են այս պատմությունը վերակենդանացնելու համար: Մենք շատ ուրախ ենք և անհամբեր սպասում ենք, որ ավելի շատ պատմություններ կկիսենք երկրպագուների հետ»:

Առաջիկա շոուն կունենա յոթ սեզոն, որոնցից յուրաքանչյուրը նվիրված կլինի Հարրի Փոթերի մասին մեկ գրքի: Գլխավոր դերասանական կազմը դեռ հայտնի չէ։