Ռոմեո Բեքհեմը բաժանվել է սիրելիից՝ Միա Ռեգանից

Այ քեզ նորություն Բեքհեմների ընտանիքից։ Ռոմեո Բեքհեմը կրկին բաժանվել է իր ընկերուհուց՝ Միա Ռեգանից։ Հենց վերջերս էր զույգը տեղափոխվել նոր բնակարան…

The Daily Mail-ը հայտնում է, որ սիրահարները վիճել են ու Սուրբ Վալենտինի օրը առանձին են անցկացրել։ Դրանից հետո մոդելը նույնիսկ հեռացել է ընկերոջից և նորից սկսեց ապրել ծնողների հետ։ «Նրանք նախկինում բաժանվել են և նորից միասին են եղել, բայց այս անգամ դա ավելի լուրջ է թվում. Միայի հեռանալը հստակ ցույց է տալիս, որ սա ավելին է, քան պարզապես վիճաբանություն», – կիսվել է ինսայդերը:

Հիշեցնենք, որ Ռոմեոյի ու Միայի հարաբերությունները սկսվել են չորս տարի առաջ։ Սիրահարները հարսանիք էին ծրագրում, սակայն արարողության վայրն ու ամսաթիվը դեռ որոշված չէ։