Լույս աշխարհ է եկել Աղաս Մանուկյանի 3-րդ երեխան. նա հայտնել է երեխայի սեռն ու անունը

Դերասան և հումորիստ Աղաս Մանուկյանը և կինը՝ Տաթևիկ Մելիքյանը, դուստր են ունեցել: Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել՝ կիսվելով բարի լուրով:

«Բարով ծնվեցիր, իմ գանձ աղջիկ: Մերի Աղասի Մանուկյան: 07.03.2024թ»,- գրել է դերասանը:

Նշենք, որ Աղասն ունի նաև որդի և դուստր: