Շակիրան պատմել է` ինչպես է իրեն օգնել Ժերար Պիկեից բաժանույունը

Երգչուհի Շակիրան խոստովանել է, որ իր նախկին սիրելին՝ Ժերար Պիկեն, խանգարել է իրեն նոր ալբոմ ձայնագրել։ Նրանց բաժանումը միայն լավություն է արել աստղին։ Այս մասին նա պատմել է People-ին։

«Այստեղ-այնտեղ երաժշտություն ստեղծելու հնարավորություններ գտա, բայց մի ամբողջ ալբոմ հավաքելը շատ դժվար էր, ժամանակ չկար։ Ամուսնուս պատճառով։ Հիմա ամուսինս չկա, ես ազատ եմ, կարող եմ աշխատել»,- անկեղծորեն ասել է Շակիրան՝ հեգնանքով հավելելով, որ «տղամարդկանց հերթն է լացելու»:

Հիշեցնենք, որ Շակիրան ու իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն միասին են եղել 11 տարի, սակայն բաժանվել են 2022 թվականին։ Նրանք երկու երեխա ունեն՝ 11-ամյա Միլանն ու 9-ամյա Սաշան։