Մայքլ Ջեքսոնի ընկերությունը մտահոգված է երգչի ինտիմ լուսանկարների անվտանգությամբ

Մայքլ Ջեքսոնի ընկերությունը մտահոգված է արտիստի ինտիմ լուսանկարների անվտանգությամբ, Vnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է TMZ-ն:

MJJ Production-ի ներկայացուցիչները կարծում են, որ դատախազներին՝ ի դեմս Ուեյդ Ռոբսոնի և Ջեյմս Սեյֆչակի, պետք է արգելվի ծանոթանալ 1993 թվականին Ջեքսոնի դեմ հարուցված քրեական գործի նյութերին։ Նրանք վստահ են, որ դատախազներն ակնհայտորեն փնտրում են հանգուցյալ երգչի սեռական օրգանների լուսանկարները:

Ինչպես նշում է TMZ-ը, լեյբլի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ Ռոբսոնն ու Սեյֆչակը կարող են փորձել հրապարակել այս լուսանկարները։ 

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտին HBO-ն ցուցադրել է Leaving Neverland վավերագրական ֆիլմը, որն ընդգծում է Ջեքսոնի դեմ մանկապղծության մասին նոր մեղադրանքները: Ֆիլմում Ուեյդ Ռոբսոնը և Ջեյմս Սեյֆչակը պատմել են իրենց պատմությունները։

2023 թվականի հունիսին Ռոբսոնը կրկին մեղադրեց Ջեքսոնին մանկապղծության մեջ և կրկին դատի տվեց հանգուցյալ երգչի կորպորացիան: