Մոտը և Մարիա Մելնիկովան նշել են հարաբերությունների 10-ամյակը

Շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկն այսօր նշում է ամուսնության 10-ամյակը։ Մոտն ու Մարիա Մելնիկովան շատ զգացմունքային կերպով շնորհավորել են միմյանց տարեդարձի կապակցությամբ։

Արտիստը կնոջ հետ լուսանկար է հրապարակել, որում նրանք էլեգանտ հագուստով թեք նայում են տեսախցիկին։ «Մենք 10 տարի միասին նայում ենք նույն ուղղությամբ», – մեկնաբանել է Մոտը լուսանկարը։

Բայց աղջիկը որոշել է ամուսնուն շնորհավորել ավելի զգայական, սեքսուալ ու բացահայտ։ Նա նրա հետ տեսանյութ է հրապարակել, որում նրանք շատ տաքարյուն տեսք ունեն։ «10 տարի նրա ձեռքերում»,- գրել է Մելնիկովան։

Հիշեցնենք, որ Մոտն ու Մարիան ամուսնացել են 2016 թվականի ամռանը։ Իսկ գրեթե մեկ տարի անց զույգը շքեղ հարսանիք է կազմակերպալ, որին հրավիրված էին ռուսական շոու բիզնեսի աստղեր։ 2018 թվականի հունվարին նրանք առաջին անգամ ծնող դարձան։ Նրանք որդի են ունեցել, որին անվանել են Սողոմոն։