Հայտնի է՝ որքան է վաստակում Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստր Նորթը 10 տարեկանում

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երեխաների համար պայծառ ապագան միանշանակ երաշխավորված է։ Նրանց ավագ դուստր Նորթը ընդամենը տասը տարեկան է, բայց նա արդեն սոցիալական ցանցերի աստղ է։ Daily Mail-ը հայտնում է, թե որքան է աղջիկը վաստակում այս տարիքում։

Հարկ է նշել, որ Նորթը ակտիվ է սոցիալական ցանցերում, այդ թվում՝ TikTok-ում, որտեղ նա պարբերաբար թրենդեր է նկարում՝ նկարահանելով տեսանյութեր իր աստղային մայրիկի հետ: Նրա 20 միլիոն բաժանորդներն այժմ կարող են տեսնել նաև հայրիկի՝ Քանյեի հետ համատեղ տեսանյութերը: Հրատարակության տվյալներով՝ այս սոցցանցում մեկ գրառումը Նորթին կարող է բերել առնվազն 30 հազար դոլար։ Ամենաբարձր վարձատրվողը՝ 45 հազար դոլար, հայրիկի հետ զվարճալի տեսանյութն է, որում նրանք պարում են։

Ի դեպ, փորձագետները նշում են, որ 10-ամյա բլոգերի ժողովրդականությունն ու բաժանորդների թիվը օրեցօր ավելանում է հսկայական քանակությամբ։ Այս տարի, ի դեպ, նա որոշել է սկսել զարգանալ երաժշտական ​​ասպարեզում։