Բիլլի Այլիշը հաջորդ ամիս նոր ալբոմ կթողարկի

Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը խոսել է իր երրորդ ստուդիական ալբոմի՝ «Hit Me Hard and Soft»-ի թողարկման մասին։ Երգչուհին այն կհրապարակի մայիսի 17-ին, այս մասին նա հայտնել է իր սոցիալական ցանցերում։ Երգչուհին խոստովանել է, որ նյարդայնացած է և միևնույն ժամանակ անհամբեր սպասում է թողարկմանը։ Նա նշել է, որ չի թողարկի առանձին սինգլներ, քանի դեռ չի թողարկվել ամբողջ ալբոմը։ Այս մասին հայտնում է Vnews-ը:

Այլիշը խոստովանել է իր սերը երկրպագուներին և ցուցադրել ապագա ալբոմի վիզուալիզացիաները։ Նկարում Այլիշը ջրի տակ է։ Հայտնի չէ՝ արդյոք այս պատկերը կդառնա թողարկման շապիկը։

Մինչ այս արտիստը հրապարակել էր թողարկման տեսահոլովակ։ Դրանում անծանոթ տղամարդու ձեռքը բռնում է նրան ջրի տակ և հանում ջրի մակերեսը։ Տեսահոլովակում հնչում է երաժշտություն՝ ենթադրաբար առաջիկա ալբոմի թրեքներից մեկից:

Այն, որ նա նախատեսում է ալբոմ թողարկել, հայտնի դարձավ 2024 թվականի փետրվարին։ Ապրիլի սկզբին պաստառներ հայտնվեցին աշխարհի տարբեր քաղաքներում։ Դրանից հետո երգչուհու երկրպագուները ենթադրեցին, որ ալբոմը պատրաստ է։

Վահանակների վրա նշված չէին ձայնագրության անունը, այլ պատկերված էին արտիստի բրենդի տարբերանշանը և արտահայտությունները: