Ռոբերտ Դաունի կրտսերը պատրաստ է վերադառնալ «Երկաթե մարդու» դերին

Ռոբերտ Դաունի կրտսերը խոստովանել է, որ պատրաստ է վերադառնալ Երկաթե մարդու դերին։

«Ուրախությամբ: Դա իմ ԴՆԹ-ի չափից շատ մասն է: Այս դերն ընտրեց ինձ։ Բացի այդ, ես միշտ ասում էի. «Երբեք, երբեք խաղադրույք մի կատարիր Քևին Ֆեյջի (Marvel-ի նախագահ) դեմ»: Սա պարտվողական ռազմավարություն է։ Նա ուժեղ է և միշտ հաղթում է»,- Esquire-ին տված հարցազրույցում կիսվել է հոլիվուդյան աստղը։

Ի դեպ, Ռոբերտ Դաունի կրտսերի յոթ հիանալի ֆիլմերի մասին, որոնք ցանկանում եք նորից ու նորից դիտել, կարդացեք այս նյութում։