Ռիհանան ներկայացել է միանձնուհու կերպարով և խոսել երեխաների խնամքի մասին (լուսանկարներ)

Ռիհանան միանձնուհու կերպարով հայտնվել է Interview ամսագրի շապիկին ու հարցազրույց տվել իր նախկին ոճաբան Մել Օտենբերգին: Նա պատմել է երեխաների դաստիարակության եւ A$AP Rocky-ի հետ հարաբերությունների մասին:

Ռիհանան քննադատության է արժանացել Interview ամսագրի շապիկի համար արված իր կերպարի պատճառով: Երգչուհին հայտնվել է միանձնուհու կերպարով, և շատերը դա վիրավորական են համարել քրիստոնյաների համար։

Լուսանկարներում երգչուհին կրում է Dior-ի բաց դեկոլտեով սպիտակ վերնաշապիկ և գլխազարդ՝ Sarah Sokol-ից, որը նման է միանձնուհիների կրած գլխաշորին։

Հարցազրույցում Ռիհաննան խոստովանել է, որ միշտ չի նախապես պլանավորում, թե ինչ կերպարով է ներկայանալու: Առօրյայում առաջին հերթին նախապատվությունը տալիս է հարմարավետ հագուստին:

«Շատ ժամանակ եմ ծախսում երեխաներին հագցնելու վրա, ապա ընտրում եմ այն հագուստը, ինչը չի խանգարի նրանց գրկել»,- ասել է երգչուհին:

Ռիհանան նշել է, որ A$AP Rocky-ն իրեն միշտ օգնում է փոխել երեխաների տակդիրները, բայց դա անելուց առաջ նախ փակում է քիթը, ինչը, երգչուհու խոսքով, շատ զվարճալի է:

Բացի միանձնուհու կերպարից, երգչուհին լուսանկարներից մեկում հայտնվել է կիսամերկ։ Բայց կադրում նա կուրծքը ծածկված է հսկայական գրչով։ Երկրորդ երեխային ծննդաբերելուց ընդամենը ութ ամիս անց նա ցուցադրել է իր ձիգ կազմվածքը: