Քայլի Ջենների հղիությունը Թիմոթի Շալամեից հերքվել է

Ինսայդերները հերքել են հեռուստաաստղ Քայլի Ջենների հղիությունը դերասան Թիմոթի Շալամեից։ «Քայլին հղի չէ»,- ասել են նրանք լրագրողների հետ զրույցում։

Միաժամանակ հայտնել են, որ հայտնիները դեռ հարաբերությունների մեջ են։ Նրանց խոսքով՝ Շալամեն այժմ զբաղված է երաժշտական ​​արտիստ Բոբ Դիլանի մասին ֆիլմի նկարահանմամբ։

Օրեր առաջ համացանցում տարածված լուսանկարը պատճառ է դարձել, որ Քայլիին կասկածեն հղի լինելու մեջ: Լուսանկարում բոլոր հայտնիները, բացի մոդելից, էլեգանտ հագուստով են եղել։ Միայն Քայլի Ջենները ներկայացել է լայն վերնաշապիկով և տաբատով։