Միխայիլ Գալուստյանը նիհարել է 14 կգ. նա հրաժարվել է խորովածից

Միխայիլ Գալուստյանը նիհարել է 14 կիլոգրամ։ Նախկին 80-ի փոխարեն ռուս շոումենն այժմ կշռում է 66 կգ, գրում է PROZvezd պորտալը։ Ըստ աղբյուրի՝ Գալուստյանը հրաժարվել է յուղոտ մսից, փոխարենը նախընտրում է հավի միս: Սննդակարգից հանել է ալյուրն ու կալորիականությամբ այլ մթերքները։ Միայն երբեմն ուտում է իր սիրելի խորովածը։

«Ես սիրում եմ համեղ ուտել: Ինձ համար միշտ էլ դժվար է եղել դիետա պահելն ու ճիշտ սնվելը: Չէի պատկերացնում, որ առողջ սնունդը կարող է ամեն օր այդքան համեղ և բազմազան լինել», – պորտալի հետ զրույցում պատմել է 44-ամյա Գալուստյանը: