Ռեփեր Օքսիմիրոնի (Oxxxymiron) նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ տվյալների բազային։
Գերատեսչության տվյալների բազայում առկա տվյալների համաձայն՝ երաժիշտը, որը ՌԴ-ում օտարերկրյա գործակալ է ճանաչվել, հետախուզվում է «Քրեական օրենսգրքի» հոդվածով։
2023 թվականի հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգի Օկտյաբրսկի շրջանային դատարանն արգելել էր Ռուսաստանում Օքսիմիրոնի երգերից մեկի տարածումը։ Երաժշտական ստեղծագործությունը պարունակում է գործողությունների կոչեր, որոնք կարող են հանգեցնել Ռուսաստանի տարածքային ամբողջականության խախտման։