Մեթյու Մակքոնահին և Պեդրո Պասկալը միավորել են իրենց ուժերը ռեժիսոր Փաք ՉանՈւկի առաջիկա վեստերն թրիլերում, հաղորդում է Deadline-ը։
Հարավկորեացի ռեժիսոր Փաք ՉանՈւկը, որը հայտնի է «Օլդբոյ» ֆիլմի վրա իր աշխատանքով, թողարկում է իր նոր ֆիլմը՝ «Ռեթլքրիքի ավազակները», որի դերասանական կազմում են Մեթյու Մակքոնահին, Պեդրո Պասկալը, Օսթին Բատլերը և Թան Վեյը («Կիբեր»): Դերերի մանրամասները դեռևս չեն բացահայտվել։
Ֆիլմը խոստանում է լինել դասական վեստերնի ոգով, բայց ռեժիսորին բնորոշ լարված ոճով: Սյուժեն պատմում է շերիֆի և բժշկի մասին, որոնք միավորվում են՝ վրեժ լուծելու համար ավազակների խմբից, որոնք մի փոքրիկ քաղաք սարսափի մեջ են պահում:
Փաքը տասը տարուց ավելի է ծախսել սցենարի մշակման վրա: Չնայած նախագիծը ներկայումս դասակարգվում է որպես անկախ ֆիլմ, դրա բյուջեն գերազանցում է 60 միլիոն դոլարը։
Ի դեպ, սա Մեթյուի առաջին ֆիլմն է լինելու նրա ընդմիջումից հետո: Հանդիսատեսը վերջին անգամ նրան մեծ էկրանին տեսել է 2019 թվականին, երբ նա նկարահանվել է Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» ֆիլմում։














