«Kiara Sky» 3-րդ սերնդի հայտնի ապրանքանիշի գրանցած ձեռքբերումներն ու թրենդային նորամուծությունները

Եթե դու հետևում ես քո արտաքին տեսքին, մշտապես ցանկանում ես խնամված ու թրենդային լինել, ապա հաստատ արդեն հասցրել ես փորձել «Kiara sky»-ը։ Իզուր չէ, որ գեղեցիկ մատնահարդարումը հաճախ անվանում են կնոջ առաջին այցեքարտը։ Եղունգներն ու ձեռքերը միանգամից պատկերացում են տալիս, թե ինչպիսին է կինը և ինչքանով է հետևում իր արտաքինին։

 

Kiara Sky Dip Powder-ը եղունգների հարդարման նորագույն և նորարարական նյութ է, որը եղունգին հաղորդում է անչափ տպավորիչ տեսք: Kiara Sky Dip Powder-ը համար մեկ վաճառվող Dip Powder ապրանքանիշն է աշխարհում։ Այն ներկայացվել է այնպիսի հարթակներում, ինչպիսիք են՝ Refinery29-ը, Insider Beauty-ն, Today Show-ն և այլ այլն: Kiara Sky-ն այսօր անչափ թրենդային է և մեծ տարածում է գտել սոցցանցերում՝ ունենալով միլիոնավոր դիտումներ և քննարկումների առարկա դառնալով բազմաթիվ հետևորդների շրջանում:

 

Kiara Sky Dip Powder-ը եղունգների հարդարման նորագույն տեխնիկա է շուկայում, որը նոր խոսք է մատնահարդարման ինդուստրիայում: Գելային լաքերը ժամանակին անփոխարինելի էին մատնահարդարման գործում, սակայն Dip Powder-ը, կարծես թե, այս ասպարեզում ավելի մեծ առավելություններ է գրանցում: Հարցը, որը հաճախորդները հիմնականում տալիս են, հետևյալն է. «Ո՞րն է տարբերությունը»: Դրանք շատ տարբեր են: Dip Powder-ն անհոտ է, և՛ փոշին, և՛ կպչուն նյութը, որոնք oգտագործվում են մատնահարդարման ընթացքում: Մինչդեռ գելային ներկերը միանման են իրենց բնական տեսքով, լաքերը բույր են տարածում, որը երբեմն անտանելի է: Ամենատարածված տարբերություններից մեկը գելի և Dip Powder-ի միջև այն է, որ Dip Powder-ը որևէ գործողություն չի պահանջում LED կամ UV լապտերի ներքո, ինչն էլ, ընդհանուր առմամբ, արագացնում է մատնահարդարման գործընթացը: Գելային ներկերը թաց են և մի քանի րոպե են պահանջում չորանալու համար, մինչդեռ Dip Powder-ն ինքնուրույն է չորանում և ամրանում է` ակրիլային ներկի զգացողություն ստեղծելով: Ինչպես նաև Kiara Sky-ը նաև շատ հեշտ հեռացվում է եղունգից, դա արվում է առանց գործիքների օգտագործման, ինչի շնորհիվ եղունգի մակերեսը չի վնասվում: Kiara Sky Dip Powder-ը ևս մեկ առավելություն ունի, այն հակացուցված չէ հղիներին:

 

Ի դեպ, Հայաստանում Kiara Sky Dip Powder-ը ներկայացված է միայն Color Boom Nail Studio-ում, որտեղ լայնորեն օգտագործվում են բրենդի ոչ միայն Dip Powder շարքը, այլև նորաձև ու գունեղ լաքերը: Բրենդն արդեն իսկ մեծ տարածում է ստացել Հայաստանում ու մեծ պահանջարկ է վայելում կանանց շրջանում:

Այս տարի Color boom-ը տոնում էր իր 2 ամյակը։ Սրահն առանձնանաում է իր բարձր սպասարկման մակարդակով։ Հաճախորդների հարմարավետության համար հիմնադիրները ոչինչ չեն խնայում։ Այստեղ կարելի է գալ երեխաների հետ։ Մինչ մայրիկները մատնահարդարում կամ ոտնահարդարում կանեն, մասնագետները փոքրիկներին անվճար կառաջարկեն եղունգների համար նախատեսված մանկական տիպեր, լաքեր։

 

Nail studio-ն առաջարկում է նաև գույների մեծ ընտրություն` ցանկացած ճաշակի աղջկա համար։ Այս ոլորտում  Հայաստանում առաջարկը մեծ է, սակայն հիմադիրները մշտապես վստահեցնում են, որ իրենք ունեն հաճախորդների մեծ բանակ։ Մրցակցությանը դիմանալու համար ունեն իրենց կանոնները. պարբերաբար ակցիաներ են առաջարկում և միշտ բարձր են պահում որակը։ Մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են, բացի այդ նոր ապրանքանիշների հետ են համագործակցում։

Հետևելով աշխարհում մատնահարդարման ոլորտի վերջին միտումներին՝ Color boom-ը հայ հաճախորդներին առաջարկում է քայլել ժամանակին համընթաց։ Հաճախորդների շարքում մեծ թիվ են կազմում նաև հայ հայտնիները, ովքեր վաղուց արդեն արել են իրենց ընտրությունը։