Սիրուշոն փայլել է Յուրմալայի բեմում - showbiz.am

Սիրուշոն փայլել է Յուրմալայի բեմում

By

Սիրուշոն Յուրմալայում էր՝ Լայմա Վայկուլեի «Ռանդեվու» փառատոնի փակման արարողությանը մասնակցելու հրավերով:

Երգչուհին իր Ինստագրամում հրապարակումներ է կատարել Յուրմալայից և կիսվել իր հույզերով ու տպավորություններով: «Այս պահին Լատվիայում ենք, Յուրմալայում, որտեղ հրավիրված եմ ելույթ ունենալու Լայմա Վայկուլեի Ռանդեվու ֆեստիվալի փակմանը»,- գրել է երգչուհին լուսանկարների մեկնաբանության բաժնում:

Յուրմալայում նա փայլել է բեմում, հանդիպել Լայմա Վայկուլեի հետ, ինչպես նաև տվել հարցազրույցներ տեղական հայտնի լրատվամիջոցներին: Սիրուշոն նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Յուրմալայի հյուրերի ցանկում:

Հուլիսի 18-21 տեղի ունեցած փառատոնը Յուրմալայում անցակցվում էր արդեն 5-րդ անգամ: Պատվավոր հյուրերի ցանկում են եղել Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը, Վալերի Մելաձեն, Սերգեյ Լազարևը, Գրիգորի Լեպսը և ուրիշ հայտնի աստղեր Ռուսաստանից, Լատվիայից, Ուկրաինայից և շատուշատ այլ երկրներից:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Այս պահին ունենք չորս նոր ներկայացում»․ Ելենա Վարդանյանը՝ թատրոնի նորությունների և ընտանեկան կարանտինի մասին

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը կարանտինային դադարից հետո արդեն հասցրել է վերադառնալ թատրոն՝ ներկայացումների փորձերին։ ShowBiz.am-ի հետ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Ոսկե Ծիրան»-ը՝ առցանց. միջոցառումների մի մասը կհեռարձակվի փառատոնի ֆեյսբուքյան էջերում

Թեև համավարակային իրավիճակով պայմանավորված Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Ինձ այլ մասնագիտությամբ չեմ պատկերացնում»․ Քեթրին Մանասյանի անկեղծ զրույցը՝ սկզբունքների, երազանքների, որդու և մասնագիտության մասին

Դերասանուհի և երգչուհի Քեթրին Մանասյանը արտակարգ դրության ընթացքում զրկվել է սիրելի բեմի, հանդիսատեսի և ունկընդիրների հետ շփումից և ուժ...
Ավելին