Նիհարում ենք շոկոլադի օգնությամբ

Հետազոտությունները ցույց են տվել, որ սև շոկոլադը լավացնում է հիշողությունը, ուշադրությունը, տեսողությունը, նպաստում է արյան ճնշման իջեցմանը:
Շոկոլադի մեկ կտորը ուտելով՝ դուք բավականաչափ էներգիա կստանաք 45 մետր անցնելու համար:
Աշխարհի ամենաթանկարժեք շոկոլադե սալիկը պատկանում է «Cadburry» ապրանքանիշին, որն արդեն 100 տարեկան է: Դրա մեկ սալիկն արժե 687 դոլար:
Շոկոլադային դիետան լավ արդյունք է տալիս այն ժամանակ, երբ տվյալ անձի մոտ լուրջ առողջական խնդիրները բացակայում են:
Եթե ունեք խնդիրներ կապված լյարդի և երիկամների հետ, ապա այս դիետան ձեզ համար չէ:
Սրա ընթացքում հնարավոր է ազատվել 3-5 կիլոգրամ քաշից: Այն տևում է 5-7 օր:
Դիետայի համար պետք է օգտագործել միայն սև շոկոլադ՝ մի փոքր կակաոյի քանակությամբ, որն արագացնում է նյութափոխանակությունը: Շոկոլադում շատ են հակաօքսիդանտները, հատկապես՝ մուգ շոկոլադի մեջ:
Ամեն օր պետք է ուտել միայն 80-90 գրամ շոկոլադ:
Կաթնային կամ սպիտակ շոկոլադ արգելվում է ուտել: