Նրբագեղ ու սեքսուալ․ Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը

Մոնիկա Բելուչին ճանաչցվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը։ Տարիները 54-ամյա այս գեղեցկուն վրա չեն ազդում․ նա շարունակում է մնալ երիտասարդ ու սեքսուալ։
Մոնիկան 1990 թվականին ամուսնացել է Կլաուդիո Կառլոս Բասսոյի հետ, ում հետ բաժանվել է՝ սիրահարվելով Վենսան Կասելին, ով էլ հետագայում դարձել է Բելուչիի ամուսինը։
Զույգն ամուսնալուծվել է 2013 թվականին, ինչից հետո Մոնիկայի կյանքում չեն եղել այլ տղամարդիկ։
«Իմ միակ փրկությունն աշխատանքի մեջ է։ Այն օգնում է ինձ իմաստավորել կյանքս։ Ես չեմ սիրում հանգստյան օրերը, որովհետև այդ ժամանակ դառնում են դժբախտ մարդ։
Հիշում եմ այն տարիները, երբ ձգտում էի մեկ րոպե շատ մնալ տանը՝ ընտանիքիս հետ։ Սակայն հիմա բոլորն արդեն զբաղված են իրենց գործերով։ Չեմ տխրում, որեվհոտև գիտեմ, որ երջանիկ լինելն անժամկետ չէ։ Իմ երջանկության ժամկետը շուտ է լրացել»,- հարցազրույցներից մեկում կիսվել է Մոնիկա Բելուչին։
Իր գեղեցկությամբ մորը չի զիջում նաև 14-ամյա Դևա Կասելը, ով արդեն մեծ պահանջարկ է վայելում մոդելային բիզնեսում և հասցրել է համագործակցել աշխարհահռչակ դիզայներների հետ։