Ինչպե՞ս է նշել Իգոր Կրուտոյն իր 65-ամյակը

Իգոր Կրուտոյը մեծացել է փոքրիկ գյուղում։ Նրա ընտանիքն այնքան էլ ապահոված չէր։ Փոքր տարիքում նա ինքնուրույն կարողանում է սովորել ակորդեոն նվագել։ Իգորի քույրն, ամուսնանալով հարուստ իտալացու հետ, կարողանում էր ֆինանսապես օգնել ընտանիքին, ինչի շնորհիվ էլ Իգորը ընդունվում է երաժշտական ուսումնարան։
Սակայն այնտեղ ստացած գիտելիքները չեն բավականացնում, որպեսզի տաղանդավոր երիտասարդը կարողանա ընդունվել Կիևի կոնսերվատորիա։ Ընդունվելով Բելինսկու անվան Նիկոլաևյան պետական մանկավարժական համալսարանի երաժշտական-մանկավարժական ֆակուլտետի դիրիժորական և երգչախմբային բաժինը՝ Կրուտոյը սկսում է աշխատել դաշնակահար մոսկովյան փոքրիկ ռեստորաններից մեկում, որտեղ էլ ծանոթանում է Ալեքսանդր Սերովի հետ։

Առաջին մեծ հաջողությանը Կրուտոյը հասավ 1987 թվականին, երբ գրեց «Մադոննա» երգը հայտնի բանաստեղծուհի Ռիմա Կազանովայի բառերի հիման վրա, իսկ այն կատարեց իր մտերիմ ընկերը՝ Ալեքսանդր Սերովը:
Երգը դարձավ հաղթող «Տարվա երգ» հեռուստատեսային փառատոնում։
Հենց սա էլ հանդիսացավ Իգորի համար այն հաջողակ այցեքարտը, որի շնորհիվ նա դարձավ հայտնի կոմպոզիտոր։
Հունիսի 29-ին Կրուտոյը նշում էր իր ծննդյան օրը։ Երգչին շնորհավորել են աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր երկրպագուներ։ Կոմպոզիտորն այդ կարևոր օրը նշել է ընտանիքի հետ։