Անի Լորակի համբույրը երիտասարդ սիրեցյալի հետ - showbiz.am

Անի Լորակի համբույրը երիտասարդ սիրեցյալի հետ

By

«Black Star»-ի պրոդյուսերներից 27-ամյա Եգոր Գլեբն ու 40-ամյա երգչուհի Անի Լորակն արդեն մի քանի ամիս է, ինչ միասին են:
Բաժանվելով ամուսնուց դավաճանության պատճառով՝ Անի Լորակը կարճ ժամանակ անց սկսեց նոր հարաբերություններ՝ գտնելով երիտասարդ ու հմայիչ Եգորին:
Եգոր Գլեբի ընկերները խոստովանել են լրագրողներին, որ Անի Լորակն առաջինն է սկսել ուշադրության նշաններ ցույցաբերել Եգորի նկատմամբ: Երկրպագուները հաճախ են քննադատում երգչուհուն այդքան երիտասարդ տղամարդու հետ հանդիպելու համար:
Հիշեցնենք, որ Եգոր Գլեբը տարիներ առաջ սիրավեպի մեջ է եղել ռուսական շոու-բիզնեսի ամենասեքսուալ աստղերից մեկի՝ Օլգա Սերյաբկինայի հետ:
Արհամարհելով քննադատությունները՝ Եգորն ու Անին շարունակում են ինստագրամում կիսվել իրենց սիրառատ լուսանկարներով:
Այս անգամ Գլեբը կիսվել է լրագրողների հետ իր և Լորակի ռոմանտիկ լուսանկարով, որտեղ զույգը համբուրվում է:
Գլեբը լրագրողների հետ զրույցում կատակով նշել է, որ Անի Լորակը շուտով կսկսի համագործակցել «Black Star»-ի հետ:
Դա պարզապես կատակ էր, թե ոչ՝ կիմանանք շուտով:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

Most Popular

post-image
ՇոուՆյուզ

«Թագակիրներ». նկարահանումներ վտանգավոր վայրերում, յուրահատուկ դերասաններ և այլ մանրամասներ նոր նախագծի մասին

«Թագակիրներ» նախագիծը գեղարվեստական ժանրով ներկայացված ֆիլմաշար է, որի ընթացքում ստեղծված հայոց թագուհիների կերպարները հեռուստադիտողին պատմում են հայոց պատմության մեջ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Չափազանց հպարտ եմ նրանով». Փերիս Հիլթոնը խոսել է իր և Քիմ Քարդաշյանի ընկերության մասին

Ամերիկացի դերասանուհի, երգչուհի, մոդել և դիզայներ Փերիս Հիլթոնը Cosmopolitan UK-ի հետ հարցազրույցում հպարտությամբ խոսել է ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ...
Ավելին