Ջոլիի որդին շուտով կմեկնի Հարավային Կորեա

Մեդոքս Ջոլի-Փիթն ընդունվել է Հարավային Կորեայի անվանի համալսարաններից մեկը՝ Yonsei University:
Այս համալսարանը հիմնադրվել է 1885 թվականին և բարձր վարկանիշ ունի Հարավային Կորեայում: Տղան միշտ երազել է սովորել հենց այստեղ:

Մեդոքսը պարաստվում է մեկնել մի քանի օրից: Ջոլիի ընկերներից մեկը լրագրողներին պատմել է, որ դերասանուհին ցանկանում է որոշ ժամանակով մեկնել որդու հետ Հարավային Կորեա, որպեսզի օգնի որդուն այնտեղ հարմարվել:
«Ջոլին շատ հպարտ է Մեդոքսով: Նա հասկանում է, որ որդին արդեն մեծացել է և կարող է ինքնուրույն ապրել: Իհարկե, Անջելինայի համար շատ դժվար է, բայց նա գիտի, որ բոլոր մայրերն էլ մի օր պետք է անցնեն դրա միջով»,- պատմել է Ջոլիի ընկերներից մեկը:

Մեդքոսը խոստացել է, որ արձակուրդներն անպայման կանցկացնի քույր ու եղբայրների հետ:
Մեդոքսի համասլարանը շատ հեռու է իր ամերիկյան տնից, բայց շատ մոտ է Կամբոջային, որտեղ էլ ապրել է Մեդոսքը մինչև որդեգրվելը: Տղան ցանկություն է հայտնել ծանոթանալ իր երկու քույրերի հետ, ովքեր մնացել են մանկատանը: