Առանձնահատուկ մոդելներ, ովքեր կոտրում են կարծրատիպերը - showbiz.am

Առանձնահատուկ մոդելներ, ովքեր կոտրում են կարծրատիպերը

By

Լուսանկարիչ Վալիդ Շահը իր «Rock Your Ugly» ֆոտոշարքում ներկայացնում է յուրահատուկ մոդելների, ովքեր կիսվում են իրենց կյանքի պատմություններով և ոգեշնչում նման առանձնահատկություններով կանանց՝ հորդորելով սիրել սեփական մարմինն ու լինել ինքնավստահ:


«Նորաձևության ոլորտում շատ են անթերի արտաքինով աղջիկները: Նայելով նրանց՝ մեր մայրերը, քույրերն ու կանայք բարդույթավորվում են՝ մտածելով, որ իրենք գեղեցիկ չեն: Ինո՞ւ բարձր նորաձևության մեջ չկան այնպիսի մոդելներ, որոնց կարելի է հանդիպել ամեն քայլի՝ փողոցում, խանութում, դպրոցում կամ հիվանդանոցում:
Մեր շրջապատի կանայք պետք է հասկանան, որ հիասքանչ են ու կարիք չունեն ինչ-որ մեկին նմանվելու»,- ասել է Վալիդ Շահը:

Լուսանկարչի այս ֆոտոշարքի շնորհիվ մոդելներից մի քանիսը առաջարկներ են ստացել անվանի մոդելային գործակալությունների կողմից և հնարավորություն ունեն համագործակցելու աշխարհահռչակ դիզայներների ու նորաձևության տների հետ:
Նրանցից շատերը երբեք չեն էլ երազել, որ կկարողանան հաջողության հասնել գեղեցկության բնագավառում. չէ՞ որ շրջապատում նրանց ոչ ոք գեղեցիկ չի համարել:
Ձեզ ենք ներկայացնում լուսանկարչի ֆոտոշարքից այն երեք մոդելներին, ովքեր այսուհետ համագործակցելու են «IMG Models», «Wilhelmina Models», «Elite Model Management» մոդելային գործակալությունների հետ:

Լոտու Հաբաբ. «11 ամսականում ես ընկել եմ տաքացուցիչի վրա՝ այրելով կուրծքս ու ձեռքս: Ես դպրոցական տարիներին միշտ կրել եմ երկարաթև հագուստ, որովհետև ամաչում էի իմ սպիներից: Նման հագուստ կրում էի անգամ ամռանը, երբ շատ շոգ էր, ու բոլորն ինձ ծաղրում էին դրա համար»:

Ջեոլ վան Շայք. «Սրտի արատի պատճառով ես վիրահատություն եմ տարել դեռ 1 տարեկան հասակում: Այս սպին ինձ էսթետիկ տհաճությունից բացի շատ այլ անհարմարություններ է պատճառել: Անառողջ սրտի պատճառով ես չեմ կարողացել զբաղվել իմ երազած գործերով՝ պարով, սպորտով: Միշտ մտածում եմ՝ ինչպիսին կլիներ իմ կյանքը, եթե չլիներ այդ վիրահատությունը»:

Մահա Այ. «Ինձ բոլորը համոզում են, որպեսզի ես դիմեմ պլաստիկ վիրահատության: Անգամ ծնողներս են ժամանակ առ ժամանակ հիշեցնում ինձ իմ այդ թերության մասին»:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Այս նախագիծը դեռ վաղուց պիտի սկսեինք»․ Ալինա Ավետիսյանը՝ նոր հեռուստասերիալային դերի և կարանտինի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքի մասին

Դերասանուհի Ալինա Ավետիսյանն այժմ նկարահանվում է «Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խաբկանք» հեռուստասերիալում։ ShowBiz.am-ի հետ զրույցում Ալինան կիսվեց իր հետաքրքիր...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Ռոնալդուն պատմության մեջ առաջին մարզիկն է, ով խաղային կարիերայի ընթացքում վաստակել է 1 միլիարդ դոլար

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմության մեջ առաջին խաղացողն է, ով խաղային կարիերայի ընթացքում վաստակել է 1 միլիարդ դոլար, հայտնում...
Ավելին