Սելենա Գոմեսը թողարկում է սեփական կոսմետիկայի հավաքածուն - showbiz.am

Սելենա Գոմեսը թողարկում է սեփական կոսմետիկայի հավաքածուն

By

Լեդի Գագա, Ռիհաննա, Վիկտորյա Բեքհեմ, Հեյլի Բիբեր, հիմա էլ Սելենա Գոմես․․․ Վերջին ժամանակահատվածում ավելի շատ աստղեր են սկսել ստեղծել սեփական կոսմետիկայի բրենդներ։ Ամեն ինչից դատելով՝ բազմաթիվ fashion-պայմանագրերից հետո Սելենան պատրաստ է մտնել գեղեցկության աշխարհ։

Women’s Wear Daily- հաղորդմամբ՝ դեռևս հուլիսի 11-ին ԱՄՆ Արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակը գրանցել է Սելենա Գոմեսի ապրանքանշանը՝ կոսմետիկ արտադրանքների շարքի համար: 27-ամյա երգչուհի, դերասանուհի, հիմա նաև բյութի բրենդի հիմնադիր Սելենան կթողարկի օծանելիքներ, լոսիոններ, դեկորատիվ կոսմետիկա, խնամքի միջոցներ մարմնի, մաշկի, մազերի համար, օճառներ, խոնավեցնող միջոցներ, եղունգի խնամքի միջոցներ և բուրավետ յուղեր։

Ապրանքանիշը գրանցվել է երգչուհու գործունեությամբ զբաղվող ընկերության՝  July Moon Productions-ի ներքո։ Առայժմ ուրիշ ոչ մի մանրամասն տեղեկություն հայտնի չէ։

Այս ամառ Գոմեսը սոցցանցերում ակտիվություն չի ցուցաբերել։ Entertainment Tonight-ի տեղեկությունների համաձայն՝ այս աշնանը երգչուհին պլանավորում է նոր երգեր թողարկել։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Այս պահին ունենք չորս նոր ներկայացում»․ Ելենա Վարդանյանը՝ թատրոնի նորությունների և ընտանեկան կարանտինի մասին

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը կարանտինային դադարից հետո արդեն հասցրել է վերադառնալ թատրոն՝ ներկայացումների փորձերին։ ShowBiz.am-ի հետ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Ոսկե Ծիրան»-ը՝ առցանց. միջոցառումների մի մասը կհեռարձակվի փառատոնի ֆեյսբուքյան էջերում

Թեև համավարակային իրավիճակով պայմանավորված Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Ինձ այլ մասնագիտությամբ չեմ պատկերացնում»․ Քեթրին Մանասյանի անկեղծ զրույցը՝ սկզբունքների, երազանքների, որդու և մասնագիտության մասին

Դերասանուհի և երգչուհի Քեթրին Մանասյանը արտակարգ դրության ընթացքում զրկվել է սիրելի բեմի, հանդիսատեսի և ունկընդիրների հետ շփումից և ուժ...
Ավելին