Նոր սիրավե՞պ․ Քրիստեն Ստյուարտին «բռնեցրել են» սցենարիստ Դիլան Մայերի հետ համբուրվելիս

29-ամյա Քրիստեն Ստյուարտը սիրում է հանկարծակի սցենարական շրջադարձեր կատարել։ Կարծես թե, վերջերս դերասանուհին վերջնականորեն ապացուցել էր բոլորին, որ իր և իր նախկին ընկերուհու 29-ամյա Ստելլա Մաքսվելի զգացմունքները նոր ուժով են բռնկվել (զույգին ավելի հաճախ էին սկսել միասին նկատել), սակայն դերասանուհին պապարացիներին նոր անակնկալ է մատուցել։

Երեկ լրագրողները «Չառլիի հրեշտակները» ֆիլմի աստղին նկատել են սցենարիստ Դիլան Մայերի հետ գրկախառնված համբուրվելիս։ Զույգին տեսել են նյույորքյան փողոցներից մեկի մայթին նստած։ Քրիստենը սկզբում գրկել է Դիլանին, ապա նաև համբուրել։

Հետաքրքրականն այն է, որ օրերս զույգին արդեն տեսել էին միասին, օգոստոսի 6-ին աղջիկներին նկատել են միասին ճաշելիս Լոս Անջելեսի ճապոնական ռեստորաններից մեկում։

Հիմա լրագրողները փորձում են հասկանալ՝ նրանք ականատես են լինելու նոր սիրավեպի, թե դերասանուհին դեռևս կշարունակի վայելել իր «ազատ» կնոջ ստատուսը՝ իրեն չզրկելով թեթև ֆլիրտից։