Ռատակովսկին հղի՞ է

Գայթակղիչ ու սեքսուալ դերասանուհի Էմիլի Ռատակովսկին չի դադարում հիացնել իր ինստագրամյան երկրպագուներին համարձակ կերպարներով:
Գեղեցկուհին արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած է երիտասարդ պրոդյուսեր Սեբաստիան Բիլ-Մակկլարդի հետ:
Ռատակովսկին իր ինստագրամյան էջում կիսվել է ամուսնու հետ սիրառատ լուսնակարով:

«Մայրիկ և հայրիկ»,- իր լուսանկարին կից նշել է գեղեցկուհին:
Երկրպագուները շտապել են շնորհավորել սիրահարներին. չէ՞ որ իր այս մեկնաբանությամբ Ռատակովկսին ակնարկել է, որ իրենք շուտով ծնողներ են դառնալու:
Սակայն լուսանկարում Էմիիլիի իդեալական կազմվածքից հնարավոր չէ նման բան ենթադրել:
Իր հղիության մասին լուրը աստղը դեռ չի հաստատել: