«Արցախը ինքն է որոշում ընդունի քեզ, թե ոչ»․ Նազենի Հովհաննիսյանի գրառումը Արցախից

Նազենի Հովհաննիսյանը, ով օրերս է վերադարձել Իտալիայից, ուր մեկնել էր հանգստի նպատակով, այժմ գտնվում է Արցախում։ Հաղորդավարուհին նոր լուսանկար է հրապարակել իր Ինստագրամի էջում, լուսանկարում Նազենին Ստեփանակերտում է։ Նկարին կից Նազենի Հավհաննիսյանը գեղեցիկ և հետաքրքիր գրառում է կատարել։

«Արցախը ինքն է որոշում ընդունի քեզ, թե ոչ: Իր սիրտը նրբազգաց է: Երեխայի պես սիրում և ընդունում է իր հետ ազնվորեն հարաբերվող մարդուն. միշտ ունի շատ սեր, շատ համբերություն ու յուրօրինակ ամրություն: Ինձ համար մեր խաղաղության հանգրվանն է Արցախը, հաղթանակած ոգու և երկրի, գործի ու խոսքի համար պատասխանատվության վառ ու կարևոր օրինակ:
Արմատով բոլորս կապված ենք նրա հետ, անկախ նրանից արցախցի ենք, թե ոչ: Շնորհավո՜ր, մեր սիրուն երկիր»,- գրել է Նազենին։

Հիշեցնենք, որ 1991թ. սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրն է, որի ամփոփումն էր 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, որով Արցախն անկախացավ Խորհրդային Միությունից (ԽՍՀՄ):