Ովքե՞ր են 2019 թվականի ամենագեղեցիկ կանայք

Ամենագեղեցիկ կանանց վարկանիշային ցուցակը գոյություն ունի այն ժամանակներից, երբ առաջացել է շոու բիզնեսը:
Միանշանակ, ճաշակին ընկեր չկա: Անգամ կանանց գեղեցկության հարցում յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, սակայն «ELLE» ամսագիրը այս անգամ ներկայացնում է այն կանանց, որոնք սիրված և գեղեցիկ են գրեթե բոլոր մարդկանց կարծիքով:
Ցուցակում ներառված են միայն թխահերները, քանի որ, ըստ ամսագրի, հենց նրանք են բոլոր ժամանակներում համարվում ամենագեղեցիկները: Որպես ապացույց ներկայացվում են «Միսս Աշխարհ» и «Միսս Տիեզերք» մրցույթների հաղթողների վիճակագրությունը, որոնցից 90%-ը եղել են հենց թխահերներ:
Ձեզ ենք ներկայացնում 2019 թվականի ամենագեղեցիկ կանանց եռյակը:

Քենդալ Ջեններ
Առաջին, պատվավոր հորիզոնականում Քենդալ Ջեններն է:
Քենդալը սկսել է մոդելային կարիերան դեռ 13 տարեկանից։ 2010 թվականին Քենդալը սկսեց համագործակցել «Wilhelmina Models» ընկերության հետլ։
Հենց 2010 թվականից էլ սկսել են առաջին անգամ խոսել նրա մասին, երբ Նա և նրա քույր՝ Քայլին, հայտնվեցին «Peper» ամսագրում։
Ավելի ուշ նա սկսել է նկարահանվել «KUWTK» ընտանեկան հեռուստածրագրում։ Նա և իր քույր Քայլին հայտնվել են «OK!», «Teen Vogue», «Seventeen» ամսագրերի շապիկներին։
2012 թվականին Քենդալը դարձավ երկրորդ մոդելը, որը զարդարել է «Miss Vogue» ամսագրի շապիկը։  Քենդալը և նրա քույրը զբաղվում են հագուստի դիզայնով և ունեն սեփական բրենդը:

Զենդայա
Զենդեյան իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է որպես մոդել` համագործակցելով «Macy’s», «Mervyns» և «Old Navy» բրենդների հետ:
Զենդայան հայտնի է դարձել «Disney Channel Shake It Up» հումորային հեռուստանախագծի շոնրհիվ: Հիմա գեղեցկուհին երգչուհի է, դերասանուհի և պարուհի:

ԴԵմի Ռոուզը
Աղջիկը հայտնի դարձավ իր յուրահատուկ կազմվածքի ու սեքսուալության շնորհիվ: Գրեթե բոլոր մոդելային գործակալությունները երազում են համագործակցել նրա հետ:
Նա միակ գեղեցկուհին է, ով ինստագրամյան ակտիվ գործունեության շնորհիվ դարձավ աշխարհի ամենաբարձ վարձատրվող մոդելներից մեկը: Հիմա Ռոուզը որոշել է զբաղվել բարեգործությամբ: