Քրիստեն Ստյուարտի նոր լուսանկարներն ու հիշողությունները Ռոբերտ Փաթինսոնի մասին

29-ամյա դերասանուհի Քրիստեն Ստյուարտը շքեղ ու կանացի կերպարով զարդարել է Harper’s Bazaar ամսագիրը:

Քրիստեն Ստյուրատը դեռ մանկուց գիտեր, որ աստղ է դառնալու: Նրա հայրը աշխատել է որպես պրոդյուսեր, ինչպես նաև բազմաթիվ հեռուստածրագրերի տնօրեն Fox հեռուստաալիքում։ Սակայն հայրը դեմ էր ու չէր ցանկանում, որպեսզի դուստրն ընտրի հեռուստաաստղի մասնագիտությունը:
Ստյուարտն առաջին անգամ բեմ է դուրս եկել դպրոցական Սուրբ Ծննդյան կատարման ժամանակ, որտեղ իրեն նկատել է գործակալը, ով կապ է հաստատել աղջկա ծնողների հետ և համոզել է նրանց, որպեսզի Քրիստենը նկարահանվի ֆիլմերում։
Սկզբում, ծնողները դեմ էին այդ գաղափարին, բայց Քրիստենը համոզեց նրանց, և արդեն 8 տարեկանից աղջիկը հաճախում էր դերասանության դասընթացների և խաղում էր երկրորդական դերեր ֆիլմերում և սերիալներում։
Տեսնելով, որ դուստր օժտված է յուրահատուկ տաղանդով՝ Ստյուրատը հայրը որոշում է օգնել դստերը կայանալ կարիերայում, և հենց նրա միջնորդությամբ էլ Քրիստենը նկարահանվում է «Մթնշաղ» ֆիլմում, որն աննախադեպ հաջողություններ է գրացնում ֆիլմարտադրության պատմության մեջ:

Քրիստենը տարիներ առաջ է խոստովանել իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումների մասին: Հիմա բիսեքսուալ դերասանուհին հանդիպում է սցենարիստ Դիլամ Մայերի հետ, իսկ խոսելով Ռոբերտ Փաթինսոնի հետ հարաբերությունների մասին՝ նա անկեղծանում է՝ պատմելով, որ իրենց բաժանման պատճառը լրատվամիջոցների չափազանց մեծ ուշադրությունն ու ճնշումն էր, որը ոչնչացրեց ողջ ռոմանտիկան ու սերը: