«Նրանք գծուծ են». Մեգան Մարքլի հայրը շարունակում է բամբասել

Սասեքսի դքսուհու՝ Մեգան Մարքլի հայրը, արդեն երկար ժամանակ լրագրողների հետ զրույցներում պատմում էր դստեր գաղտնիքներից, նախկին կյանքից՝ վարկաբեկելով նրան ու առաջացնելով նրա համար խնդիրներ:
Այդ բամբասանքների դիմաց Թոմաս Մարքլը մեծ գումարներ էր ստանում անվանի լրատվամիջոցների կողմից, սակայն հասկանալով իր սխալը՝ Թոմասը ներողություն էր խնդրել աղջկանից՝ խնդրելով թույլ տալ իրեն հանդիպել փոքրիկ Արչիի հետ: Արժանանալով դստեր կողմից անտարբերության՝ Թոմասը կրկին սկսել է բամաբսել՝ քննադատելով ու մեղադրելով դստերմ ու արքայազնին:

«Մարդիկ խոսում են՝ որքան առատաձեռն են Մեգանն ու արքայազն Հարրին, սակայն իրենց մտերիմների նկատմամբ այդ երկուսը շատ գծուծ են»,- ասել է Թոմասը:
Մեգանի հայրը նաև անվանել է թագավորական զույգին կեղծավոր:

Սակայն Սասեքսի դքսուհին ոչ մի կերպ չի արձագանքել հոր նման հայտարարություններին:
Օդն աղտոտող տրանսպորտի օգտագործման համար Մեգանն ու արքայազն Հարրին հայտնվել են հասարակության ուշադրության ու քննադատությունների կենտրոնում:
Սասեքսի դքսուհու համբավը կփրկի այն թիմը, որն ավելի վաղ զբաղվել է սեռական բռնության մեջ մեղադրվող ռեժիսոր Հարվի Վայնշտեյնի գործով: