«Քաոս» և «Ժիրայր Գլենց» բազմասերիանոց ֆիլմերը ներկայացված են «ՏԵՖԻ» փառատոնին

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության երկու հայտնի և բավականին սիրված նախագծերը՝ «Քաոս»-ն ու «Ժիրայր Գլենց»-ը այս տարի ներկայացված են «ՏԵՖԻ-Համագործակցություն» 9-րդ միջազգային հեռուստատեսային փառատոնին, որն այս օրերին անցկացվում է Քիշնևում:

Ֆիլմերի հեղինակները բավականին լուրջ սպասելիքներ ունեն փառատոնից և կարծում են, որ հայկականան նախագծերը ոչ միայն չեն զիջում մյուսներին, այլև լավագույններից մեկն են հանդիսանում։

Փառատոնի մրցանակակիրներին որոշում է փորձագիտական խորհուրդը, որի կազմում ներառված են հեռուստապրոդյուսերներ, կինոգետներ և հաղորդավարներ:

Նշենք, որ «ՏԵՖԻ-Համագործակցություն» մրցույթն այս տարի անվկացվում է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում: Փառատոնին մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Լատվիայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Էստոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները: