Կանայք, ովքեր կորցրել են 50-70 կգ ավելորդ քաշ ու դարձել են գեղեցկուհիներ - Showbiz.am

Կանայք, ովքեր կորցրել են 50-70 կգ ավելորդ քաշ ու դարձել են գեղեցկուհիներ

By

Աբիգայիլ Գրեգորի
«Ես 12 տարեկանում կշռում էի 85 կգ: Ավելորդ քաշը ոչ միայն վատ էր ազդում իմ առողջության վրա, այլ նաև սարսափելի իջեցրել էր իմ ինքնագնահատականը: Երբեք չեմ ունեցել ընկերներ կամ ընկերուհիներ, երբեք ոչ մի տղա սիրո խոստովանություն չի արել ինձ:
Չեմ հասկանում հիմա բոդիպոզիտիվիզմի գաղափարը. ինչպես սիրել այն մարմինը, որը փչացնում է քո ողջ կյանքը: Հարկավոր է ընդունել խնդիրն ու պայքարել դրա դեմ:
18 տարեկանում ես արդեն 135 կգ քաշ ունեի: Այդ ժամանակ ես հասկացա, որ սա վերջի սկիզբն է: Խիստ դիետաներն ու ակտիվ մարզումներն ինձ օգնեցին ազատվել 70 կգ ավելորդ քաշից: Հիմա ես կարծես այլ մարդ լինեմ»:

Դոնաթելա Ռուֆ
«Երբեևէ առավոտյան արթնանալիս զգացե՞լ եք, որ ձեր կյանքն անիմաստ է և դուք ցանկություն չունեք այդ օրն ապրելու:
Ինձ մոտ այդպիսի զգացում էր, երբ ես սկսեցի հետևել դիետաների՝ հրաժարվելով իմ սիրելի ուտեստներից. ես ագրեսիվ էի, տխուր, լարված: Երբեք չէի մտածի, որ սնունդն այդքան կարող է ազդել տրամադրության վրա: Շատ անգամներ մտածել եմ հրաժարվել նիհարելու մտքից՝ ընտրելով լինել երջանիկ, ոչ թե բարեկազմ:
Բայց ընտանիքիս շնորհիվ ես կարողացա հասնել իմ ցանկալի արդյունքին: Հիմա ես 52 կգ եմ կշռում և չեմ պատկերացնում՝ ինչպես եմ ապրել 127 կիլոգրամանոց մարմնում»:

Ստեֆանիա Ռոդրիգեզ
«Երբ ամուսինս ինձ լքեց ավելորդ քաշի պատճառով, ես սկսեցի մտածել, որ տղամարդիկ սրիկա են, իրական սեր գոյություն չունի, ես անհաջողակ եմ: Միայն որոշ ժամանակ անց հասկացա, որ խնդիրն իմ թուլակամ լինելն ու չնիհարելն է. յուրաքանչյուր տղամարդ էլ ցանկանում է իր կողքին տեսնել նրբագեղ ու սեքսուալ կնոջ:
120 կգ քաշից այսօր մնացել է 57 կգ: Այո, ես ներեցի իմ ամուսնուն, որովհետև նրա հեռանալն այն մոտիվացիան էր, որն օգնեց փոխխել իմ ողջ կյանքը»:

kinopoisk.ru

Լիզա Սաֆարի
«Մայրիկս պրոֆեսիոնալ պարուհի էր և իդեալական կազմվածք ուներ: Հիշում եմ, թե ինչպես էր խնդրում ինձ մնալ տանն ու չգնալ նրա համերգներին, որովհետև նա ամաչում էր իմ տեսքից ու չէր ցանկանում, որպեսզի գործընկերները տեսնեն ինչպիսի աղջիկ ունի նա:
Եթե անգամ մորս էի անհարմարություն պատճառում, ապա էլ ում կարող էի պետք գալ: Սակայն հուսահատվելով ոչինչ չէր փոխվի. ես, պարզապես, հասկացա, որ պետք է մի բան փոխել և 3 տարում կորցրի 55 կգ քաշ՝ դառնալով 60 կգ»:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԼուքԲուք ՇոուՆյուզ

«Gucci»-ի կարմիր խնձորներով նոր հավաքածուն․ այն նվիրված է չինական Վալենտինի օրվան

Իտալական «Gucci» ապրանքանիշը ներկայացրել է պայուսակների, հագուստի, կոշիկների և փոքրիկ աքսեսուարների մի հավաքածու, որը ոգեշնչված է Չինաստանում նշվող Սիրահարների...
Ավելին