Ինչո՞ւ Մադոննայի դուստրը չի հետևում իր հիգիենային

Աշխարհահռչակ երգչուհի Մադոննայի դուստրը՝ Մարիան,ով պահանջված է մոդելային բիզնեսում և հաճախ է հանդես գալիս տարբեր գովազդներում, կամ նորաձևության ցուցադրություններում, վերջերս մեղադրվել է իր հիգիենան չպահպանելու մեջ:

Աղջկա՝ նյույորքյան նորաձևության շաբաթվա ընթացքում արված լուսանկարներում երկրպագուները նկատել են նրա չսափրված ոտքերը, ինչը ակտիվ սկսել է քննարկվել սոցիալական կայքերում:
Սակայն Մադոննայի դուստրը ոչ միայն չի արդարացել ու չի բարդույթավորվել այդ հարցից, այլ նաև բացատրել է իր նման տեսքի պատճառը:

Վերջերս բոդիպոզիտիվիզմը մեծ ճանաչում ու պահանջարկ է ձեռք բերել: Այս ուղղության հետևողները սիրում են իրենց բնական մարմինը, եթե անգամ այն գեր է, ցելյուլիտով, մազածածկույթով, սպիներով կամ այլ թերոթյուններով: Որպես բոդիպոզիտիվիստ՝ Մարիան նույնպես չի տանջում իրեն մազահեռացման ցավոտ պրոցեդուրաներով՝ ներկայանալով հանրությանն այնպիսին, ինպչիսին կա: